Սա հայ ազգի համար չի նշանավորում նաեւ խաղաղության, բարգավաճման եւ ազատության նոր դարաշրջանի սկիզբ. Ջոն Այբներ. «Ազգ». «Ազգ»
						0
													
											
					
					
					
				
				
																	
								
				«Այսօր ականատես ենք լինում Հայաստանի հարկադիր ադրբեջանացմանը եւ նրա ինտեգրմանը՝ նեոօսմանյան եւ պանթուրքական միաձուլվող ավտորիտար աշխարհներին, ոչ թե, ինչպես հաճախ են հայտարարում, ժողովրդավարական Արեւմուտք շրջադարձին: Սա հայ ազգի համար չի նշանավորում նաեւ խաղաղության, բարգավաճման եւ ազատության նոր դարաշրջանի սկիզբ: Մարդու հիմնարար իրավունքների եւ մարդկային արժանապատվության շարունակական կոպիտ խախտումները վկայում են մռայլ իրականության մասին», - իր ելութում ասել է Ջոն Այբները՝ հետեւյալ եզրահանգմամբ՝ «Հայաստանին աշխարհի տարբեր ծայրերում գտնվողների համերաշխությունը «Դավթի եւ Գողիաթի այս պայքարում այդուամենայնիվ հույս է տալիս»:				
			
			
			
			
						
						
						
					
		