Լիտվան մինչև նոյեմբերի 30-ը փակ կպահի Բելառուսի հետ սահմանը
Լիտվայի կառավարությունը որոշել է մեկ ամսով փակել Բելառուսի հետ Մեդինինկայի (Կամեննի Լոգ) և Շալչինկայի (Բենյակոնի) սահմանային անցակետերը: Սահմանափակումները ուժի մեջ կլինեն այսօրվանից մինչև նոյեմբերի 30-ի կեսգիշեր՝ երկարաձգման հնարավորությամբ:
Շալչինկայի անցակետը կփակվի ամբողջությամբ, իսկ Մեդինինկայը՝ որոշ բացառություններով։
«Դիվանագետները, Կալինինգրադից տարանցիկ ուղևորները, Լիտվա վերադարձող քաղաքացիները, Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները կկարողանան անցնել...
