Վարչապետը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին. ինչ կատարվեց Հովհաննավանքում
Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված ու վարչապետի մասնակցությամբ անցկացված պատարագի ընթացքում միակ քաղաքացուն, ով փորձեց մյուսներից տարբերվող տեսակետ հայտնել, լռեցրին՝ բառի բուն իմաստով. քաղաքացու բերանը ձեռքով փակեցին ու Հովհաննավանքից ուժով հեռացրին, երբ փորձեց բացականչել՝ Ստեփան Ասատրյանը՝ նույն ինքը կարգալույծ հռչակված Տեր Արամը, «իրավունք չունի պատարագ մատուցելու»:
Այս միջադեպից քիչ անց նախկին քահանան եկեղեցու խորանից երախտիքի խոսքեր շռայլեց վարչապետ Փաշինյանին իր «բերանը բաց պահելու»...
