ՀՀ–ում արտասահմանյան ներդրումները նվազել են. հիմնական անկումը եղել է ՌԴ-ից և օֆշորներից
ՌԴ-ից ներդրումները նվազել են, հավանաբար, ՏՏ ընկերությունների ակտիվության նվազման պատճառով։ Միաժամանակ, ներդրումների ծավալն աճել է Կանադայից, որտեղ այժմ գտնվում են Ամուլսարի հանքի հիմնական բաժնետերերը։ Զգալի ավելացել են Սինգապուրից և Ղազախստանից եկող ֆինանսական հոսքերը։
