Պահանջում ենք հանրային իշխանության ներկայացուցիչներից զերծ մնալ դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց․ մի շարք ՀԿ-ներ
0
Հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, դատապարտել Հայաստանում քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի, պատժիչ նպատակով, անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով։ Հայտարարությունը ստորև. «Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և փորձագետներս խստորեն դատապարտում ենք վերջին շրջանում Հայաստանում քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի, պատժիչ նպատակով, անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են
