ru24.pro
World News
Октябрь
2025

«Գագիկ Ծառուկյանի հետ մեկ միասնական թիմով ենք մասնակցելու ընտրություններին». Սուրեն Սուրենյանց

0

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժի հետ միասին են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Սուրենյանցը, որ ավելի վաղ հայտարարել էր ԲՀԿ նախագահ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու մասին, նշեց, որ ձևաչափի շուրջ այժմ քննարկումներ են ընթանում:

«Մենք մեկ միասնական թիմով ենք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ձևաչափային տարբեր մոտեցումներ հիմա քննարկվում են, բայց որ մեր քաղաքական ուժերը գնալու են կոնսոլիդացիայի և խորհրդարանական ընտրություններում մեկ թիմ դառնալու ճանապարհով, հստակ է», - ասաց նա:

Սուրեն Սուրենյանցը նշեց, որ նախկինում իր ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերն այսօրինակ համագործկացության փորձ արդեն ունեն: 2021-26 -ի ՏԻՄ ընտրություններում «Դեմոկրատական այլընտրանքը» և ԲՀԿ-ն ինստիտուցիոնալ դաշինք ունեին, և մի շարք համայնքներում դաշինքներով են մասնակցել:
Առավել մանրամասն՝ այստեղ