Մոսկվան, Բաքուն ու Թեհրանը համատեղ աշխատում են տրանսպորտային ուղիների զարգացման ուղղությամբ. Օվերչուկ
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը համատեղ աշխատում են տրանսպորտային ուղիների, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ, երկուշաբթի օրը Բաքվում կայացած Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու կողմերին՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու զարգացման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքի համար։ Այս աշխատանքի հաջողությունը կախված է...
