Երևանի փոխքաղաքապետը կգործուղվի Թուրքիա․ կմասնակցի «Մշակութային ուղիներ» ֆորումին
0
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը կգործուղվի Թուրքիա։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․ Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող` Արաքսիա Սվաջյանի 08.09.2025թ. №01/12-1/23031-2025 գրությունը՝ Թուրքիայի Հանրապետության Կապադովկիա քաղաքում կայանալիք «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական 14-րդ ֆորումին մասնակցելու նպատակով. 1.Երևանի
