Իսրայելի հարվածներից Գազայում դարձյալ տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ են զոհվել
Իսրայելի օդային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է առնվազն 28 պաղեստինցի, այդ թվում՝ չորս երեխա, հայտնել են տեղի հիվանդանոցի պաշտոնյաները։
Իսրայելական բանակը հայտարարել է, թե վերջին 48 ժամվա ընթացքում հարվածել է Գազայի հատվածում մոտ 250 թիրախի, այդ թվում՝ զինյալների, ականապատ կառույցների, զինապահեստների, հակատանկային հրթիռների արձակման կետերի, դիպուկահարների կետերի, թունելների և «Համասի» վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքների։ Խաղաղ բնակչության մահվան մասին Associated Press-ի...