ru24.pro
World News
Июнь
2025

Միքայել Աջապահյանի դեմ հարուցվել է քրեական գործ. սրբազանը չի ընդունում մեղադրանքը

0

Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացնում է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Փաստաբանը գրառման մեջ նշել է, որ Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:

«Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի:

Մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները:

Ձերբակալման փորձերի և հարցաքննության այս ամբողջ ընթացքը զուգորդվում էր Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ և նախաքննությանն ու դատարանին ուղղորդող գրառումներով:

Ակնհայտ է, որ գործ ունենք իշխանության հակաեկեղեցական գործընթացի հերթական ապօրինի քայլի հետ, որը դրսևորվել է ԱԱԾ և ոստիկանության ծառայողների կողմից Մայր Աթոռի տարածք ներխուժելու աննախադեպ գործողությամբ»,-նշել է Զոհրաբյանը՝ տեղեկացնելով, որ դատարանի և գործի քննության ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Միաժամանակ, փաստաբնը ներկայացրել է Միքայել սրբազանի հայտարարությունը և ձեռագիր նամակ՝ կապված իր անունը վարչապետի թեկնածուների ցանկում քննարկելու հետ.
«Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում:

Աստված պահապան:

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
27.06.2025թ.
ք.Երևան»:

The post Միքայել Աջապահյանի դեմ հարուցվել է քրեական գործ. սրբազանը չի ընդունում մեղադրանքը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.