Ահաբեկչության ու իշխանազավթման առնվազն 5 փորձ՝ Փաշինյանի իշխանության 7 տարում
«Ալբերտ Բազեյան և Խաչակիրներ», «Հյուսիսային տերևաթափ», «Արբատ», «Սրբազան հեղաշրջում»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման անցած 7 տարիների ընթացքում իրավապահները ահաբեկչության ու իշխանազավթման առնվազն 5 փորձի բացահայտման մասին են հայտարարել:
2023-ի սեպտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, թե իշխանությունը յուրացնելու դեպք է բացահայտել։
Ավելի ուշ պարզվեց, որ հանրությանն անհայտ «Խաչակիրներ ռազմահայրենասիրական» կազմակերպության 7 անդամներից բացի, մեղադրանք է առաջադրվել նաև...
