Բռնության մեթոդաբանությունն անընդունելի է. Զառա Հովհաննիսյան
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրել է.
«Ինձ համար բռնության կոչեր հնչեցնելը, բռնության մեթոդներով իշխանության փոփոխություն ակնկալելը կամ կազմակերպելն անընդունելի է: Դա չի կարող որևէ աղերս ունենալ ապստամբության իրավունքի հետ, որտեղ բռնակալի դեմ դուրս են գալիս մարդիկ՝ վերականգնելու իրենց իրավունքները:
Յուրաքանչյուրս կարող ենք և լիարժեք իրավունք ունենք համաձայն լինել կամ չլինել վարչախմբի հետ, քննադատել, ընդ որում, ամենկոշտ քննադատությունը հնչեցնել, իհարկե՝ փաստարկված և առանց վիրավորանքի, բայց բռնության մեթոդաբանությունն անընդունելի է:
Ի դեպ, բռնության բառապաշարը խրախուսողները, անկախ նրանից իշխանության թե ընդդիմության ներկայացուցիչներ են, սնուցում են բռնության ակտերը, ուստի և պետք է գիտակցեն, որ նման իրավիճակները կանխելու համար նախ պետք է չափավորել խոսքը:
Հ.Գ. Ի դեպ, գոյություն ունի անմեղության կանխավարկած և յուրաքանչյուր անձ ունի պաշտպանի իրավունք: Տգիտության գրառումները և թիրախավորումներն անընդունելի են: Բավ է նաև յուրաքանչյուր իրավական գործընթաց դարձնել քարոզչական գործիք»:
The post Բռնության մեթոդաբանությունն անընդունելի է. Զառա Հովհաննիսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
