ru24.pro
World News
Июнь
2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք. ՆԳՆ

0

Հունիսի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք և Երանոս գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

The post Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք. ՆԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.