ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարում է «երկարաժամկետ սպառնալիք» Եվրատլանտյան տարածաշրջանի համար
Ռուսաստանը «երկարաժամկետ սպառնալիք» է Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության համար, և ՆԱՏՕ-ի 32 անդամ պետությունները շարունակում են միասնական լինել այս և մյուս սպառնալիքների առջև։ Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունում։
Հաագայում այսօր ընդունված համատեղ հայտարարությունում դաշնակիցներն ընդգծում են իրենց «անսասան» հանձնառությունը ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մեկի դեմ ագրեսիայի դեպքում կոլեկտիվ պաշտպանությանը՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին...