Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ. Դոհայում պայթյունների ձայներ են լսվել
0
Այսօր պայթյունների ձայներ են լսվել Քաթարի մայրաքաղաք Դոհայում։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Քաթարի օդային տարածքը փակվել է, իսկ ԱՄՆ և ՄԹ դեսպանատները կոչ են արել իրենց քաղաքացիներին մնալ ապաստարանում։
Axios լրատվամիջոցը, հղում անելով իսրայելական աղբյուրի, հայտնում է, որ Իրանը վեց հրթիռ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Sky News-ը հաղորդում է, որ Իրանը հնարավոր է նաև հարվածել է Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին։
The post Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ. Դոհայում պայթյունների ձայներ են լսվել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
