ru24.pro
World News
Июнь
2025

«Սատարումը պիտի տեսնեք նաև լռության մեջ». ըստ Ալեքսանյանի՝ ամուսնացյալ քահանաների շրջանում կա աջակցություն

0

Վեհարանը Վեհափառից ազատելու վարչապետ Փաշինյանի ձեռնարկած օպերացիան ակտիվ փուլ է մտել. այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահը «Ազատության» տաղավարում հայտարարեց, որ բազմաթիվ դիմումներ կան:

Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ ազդարարել էր, որ համակարգող խորհուրդ է ձևավորում կաթողիկոսին փոխելու համար, առաջին 10 հոգուն անձամբ կընտրի՝ «հոգու աչքերով»: Վարչապետն ինքը չափորոշիչներ է սահմանել՝ թե ովքեր կարող են դիմել. ամբողջ հոգով Հիսուսին հավատացողներ, ամեն օր աղոթողներ...