ru24.pro
World News
Июнь
2025

Հռոմի պապը խաղաղության կոչ է հղել . «Պատերազմը լուծում չէ»

0

Կիրակնօրյա աղոթքի ընթացքում Հռոմի պապ Լեո 14-րդը խաղաղության ուղերձ է հղել Մերձավոր Արևելքին՝ ակնհայտորեն նկատի ունենալով հատկապես Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածությունը։

«Պատերազմը երբեք լուծում չէ. այն միայն խորացնում է գոյություն ունեցող խնդիրները՝ թողնելով ցավոտ հետքեր ժողովուրդների պատմության մեջ։ Թող դիվանագիտությունը փոխարինի զենքերի ձայնին։ Թող ազգերը կառուցեն իրենց ապագան խաղաղ ստեղծագործությամբ, այլ ոչ թե բռնությամբ ու արյունալի բախումներով»,-ասել է Հռոմի պապը։

The post Հռոմի պապը խաղաղության կոչ է հղել . «Պատերազմը լուծում չէ» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.