ru24.pro
World News
Июнь
2025

Ռուսական կողմը պնդում է, որ գրավել է Պոկրովսկի մոտակայքում գտնվող Զապորոժիե գյուղը

0

Ռուսական ուժերը գրավել են Ուկրաինայի արևելյան Դոնեցկի մարզի Զապորոժիե փոքրիկ բնակավայրը, հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ պետական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Անկախ աղբյուրներից առայժմ չի հաջողվել ինքնուրույն ստուգել այդ տեղեկատվությունը:

Զապորոժիե գյուղը, որի նախապատերազմյան բնակչությունը կազմում էր մոտ 200 մարդ, գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքի մոտակայքում, որտեղ վերջին մի քանի ամիսների ընթացքում թեժ մարտեր են մղվել։...