Միրզոյանն ու Կալլասը հեռախոսազրույց են ունեցել, անդրադարձել Իրանին
Հայաստանի արտգործնախարարն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այսօր կայացած հեռախոսազրույցում քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին, հայտնում է Հայաստանի արտաքին գերատեսչությունը:
«Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից...
