Ինչ մեղադրանքով է ձերբակալվել Հովիկ Աբրահամյանը. «Ազատություն»
0
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով, «Ազատությանը» հայտնեց Հակակռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Այլ հարցերի գերատեսչությունից չեն պատասխանում, այդ թվում, թե ինչ քրեական գործով է անցնում Աբրահամյանը։ Խոստացան ավելի ուշ տեղեկություն տրամադրել։
«Ազատության» տեղեկություններով՝ Հակակոռուպցիոնի քննիչը միջնորդություն կներկայացնի Աբրահամյանին կալանավորելու համար:
The post Ինչ մեղադրանքով է ձերբակալվել Հովիկ Աբրահամյանը. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
