ru24.pro
World News
Июнь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

«Հայաստան»-ը պատրաստ է ստորագրել անվստահության գործընթացը, երբ նաև փողոցային պայքար սկսվի

0

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հանդիպումն ավարտվել է: Ըստ էության կողմերը հանգուցալուծման չեն եկել վարչապետին անվստահություն հայտնելու հարցի հետ կապված:

Դեռ քննարկման ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սոցցանցում հրապարակեց իրենց 6 պատգամավորների ստորագրությունները՝ ակնհայտորեն ակնարկելով, որ ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցությունը դեռ չի ստորագրել այդ ձևաթղթի տակ:

«Հայաստան»-ից Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստ են 28 ստորագրություն տալ, եթե հայտարարությունից բացի, զուգահեռ փողոցային պայքար սկսեն: Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ իրենց համար անորոշ է, թե երբ է սկսվելու այդ գործընթացը:

«Պետք է ջանքերը կենտրոնացնել և իրոք փորձել համապատասխան ստորագրություններն ունենալ, որ այս գործընթացը տարվի առաջ: Եթե բոլորի հասկացողությունը սա է, մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ քայլել», - նշեց նա:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցներն առաջարկում են վարչապետ Փաշինյանին փոխարինել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանով: Նրան են առաջադրել վարչապետի թեկնածու:

«Հայաստան» դաշինքը առարկություն չունի «Պատիվ ունեմ»-ի թեկնածուի վերաբերյալ: