ru24.pro
World News
Июнь
2025

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ավստրիայում տեղի ունեցած հրաձգության զոհերի կապակցությամբ

0

Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից՝ հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից։

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ: Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հունիսի 10-ի առավոտյան հրաձգության հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ հարձակվողը։ Ոստիկանության տվյալով՝ զոհերի թվում կան երեխաներ և ուսուցիչներ։ Հարձակման համար կասկածվում է աշակերտներից մեկը, որը, ենթադրաբար, ինքնասպան է եղել։ Նրա մարմինը հայտնաբերել են դպրոցի զուգարաններից մեկում։

The post ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ավստրիայում տեղի ունեցած հրաձգության զոհերի կապակցությամբ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.