Բրյուսովի անվան պետական համալսարանում աշխատակիցների զանգվածային ազատումներ են ու կրթական միջավայրին ոչ հարիր բարքեր. ահազանգում են աշխատակիցները
0
«Իրենց մտերիմներին են բերում, մինչդեռ համալսարանում գիտահետազոտական բաղադրիչի խնդիր կա՝ թեկնածուների ու դոկտորների քանակի սղություն կա, իսկ իրենք շարունակ հեռացնում են թեկնածուներին ու դոկտորներին ու քանդում են համալսարանը: Իմ փոխարեն ֆրանսերենի մասնագետ Ժակլին Մինասյանին են բերել, որը պրոռեկտոր Դոնարա Ղազարյանի մտերիմն է: Ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի աղջիկը՝ Աշխեն Գյուրջինյանն է ընդունվել աշխատանքի, որը չի պաշտպանել թեկնածուականը և այդպես շարունակ: Ես պրոռեկտոր Դոնարա Ղազարյանին ասացի, որ համալսարանում չպաշտպանած մասնագետներ ունենք, որոնք դասաժամեր են ուզում, բայց ասում եք՝ ժամ չկա, ու հիմա չպաշտպանած մասնագետներ եք հրավիրում աշխատանքի»:
