Կայծակնահարության հետևանքով մահացած զինվորը 20 օրից պիտի զորացրվեր
Կայծակնահարության հետևանքով երեկ մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Տաշիր համայնքից էր: Ծառայում էր Սյունիքի մարզում և 20 օրից պետք է զորացրվեր:
Տաշիրի թիվ մեկ հիմնական դպրոցի փոխտնօրեն Օֆելյա Առաքելյանը , որ Նարեկի դասղեկն է եղել, «Ազատությանը» պատմեց, որ զինծառայողը մեծացել է սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքում, մայրը միայնակ է մեծացրել երկու որդիներին:
«Նարեկի կրտսեր եղբայրը՝ Արգամը, տեսողության խնդիր ունի, հաշմանդամություն, և մայրը մեծ դժվարություններ էր կրում՝...
