ru24.pro
World News
Июнь
2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

0

Երևան քաղաքում հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 5-ի ցերեկը, 8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-7-ի գիշերը և կեսօրից հետո, 9-10-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 5-ի ցերեկը, 6-10-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

The post Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.