Այսպիսի հիմար մեղադրանքի պատճառով հորաքույրս զրկված է այլ պետության քաղաքացիություն ստանալու և այնտեղ հանգիստ ապրելու հնարավորությունից․ Ռոման Երիցյան
Երբ պետք է դատել ՊԲ զինծառայողներին, համարում եք ՊՆ ծառայողներ, իսկ երբ պետք է նրանց օգտին որևէ գործողություն կատարել, օրինակ, չօգտագործված արձակուրդների կամ շաբաթ ու կիրակի օրերին ծառայության ներգրավելու դիմաց գումարները հատուցել, ասում եք՝ մենք ո´ւր, պաշտպանության բանակն ո´ւր։ Կամ մեկ այլ պատասխան՝ բազա չունենք։ Բա ՀՀ բերված ՊԲ ավտոմեքենաներն առգրավելիս ո՞նց եք հայտարարում, որ դրանք պատկանում են ՊՆ-ին։ Ավտոմեքենաների բազան պահո՞ւմ էիք, մարդկանցը՝ ո՞չ։ Բա ՀՀ տանձի գլխի հայտարարությունը ո՞ւր մնաց, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախում 2020 թվականից հետո որևէ սպառազինություն չի ունեցել։