ru24.pro
World News
Май
2025

Արարատ Միրզոյանը և Մարեկ Պրավդան անդրադարձել են Հայաստան-Լեհաստան երկկողմ և տարբեր հարթակներում համագործակցության հեռանկարներին

0

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ՝ շեշտելով դրանց հաղթահարման նպատակով արժեքահեն, համախոհ գործընկերությունների ամրապնդման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգին և տարբեր հարթակներում, այդ թվում՝ ԵՄ, համագործակցության տեսլականին, առկա հեռանկարներին:

The post Արարատ Միրզոյանը և Մարեկ Պրավդան անդրադարձել են Հայաստան-Լեհաստան երկկողմ և տարբեր հարթակներում համագործակցության հեռանկարներին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.