Փաշինյանն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպանների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված Եվրոպական միության դեսպանների հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների, փոխգործակցության ու հետագա զարգացման հարցեր:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
Դեսպանները կարևորել են Հայաստանի Կառավարության ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության...
