ru24.pro
World News
Май
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում

0

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը: 

Թեմայի շուրջ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանն՝ ընդգծելով, որ ՔՏՀԱ տեսչական մարմնից որևէ աշխատակից այս պահին չունի ձերբակալվածի կարգավիճակ: 

Խոսնակը հաստատել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Տեսչական մարմնում այս պահին իրականացնում է խուզարկություն:

The post Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.