Եվրոպան դեռ շատ հեռու է Ուկրաինայում զորք տեղակայելուց․ Մերց
Եվրոպական երկրները դեռ շատ հեռու են Ուկրաինայում զորք տեղակայելու հարցը քննարկելուց, քանզի բոլոր ջանքերն այժմ կենտրոնացած են առանց նախապայմանների հրադադար ապահովելու վրա, երեկ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսին, տեղեկացնում է Reuters-ը։
«Հաջորդ քայլը պետք է լինի պարզաբանելը, թե ինչպիսին է լինելու խաղաղ բանակցությունների ձևաչափը, ինչպես նաև այն, թե անվտանգության ինչ երաշխիքներ երբևէ անհրաժեշտ կլինեն Ուկրաինային», -...
