ru24.pro
World News
Май
2025

Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

0

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: Նրանք քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգը, անդրադարձել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: Աջիթ Դովալը տեղեկություն է ներկայացրել Հնդկաստան-Պակիստան սահմանային լարվածության շուրջ հնարավոր զարգացումների մասին: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

The post Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.