ru24.pro
World News
Апрель
2025

«Մենք պետք է հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը». Իրանի նախագահ. «Ազատություն»

0

«Մենք պետք է հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը և չունենանք որևէ հավակնություն տարածքի նկատմամբ», – իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ադրբեջանական AzTV-ի հետ հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ հարցին:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Նա նաև ընդգծել է. – «Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և, բնականաբար, պաշտպանում ենք նաև Հայաստանի իրավունքները»։

Անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան ցամաքային կապ ստեղծելու վերաբերյալ հարցին՝ Փեզեշքիանն ասել է. – «Նախագիծն արագ զարգանում է։ Այն արդեն համաձայնեցված է, և Իրանի տարածքի և Ադրբեջանի մայրցամաքային մասի միջև Նախիջևանի հետ ցամաքային կապի ստեղծման հարցում որևէ խնդիր չի լինի», – ասել է նա։

Իրանի նախագահը նշել է, որ երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհի իրագործումը բանակցությունների օրակարգում է՝ ավելացնելով, որ նման նախագծերը նպաստում են առևտրային և տնտեսական կապերի ամրապնդմանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

The post «Մենք պետք է հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը». Իրանի նախագահ. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.