ru24.pro
World News
Апрель
2025

Օմանի սուլթանը ժամանել է Մոսկվա

0

Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարեք ալ-Սաիդը պետական այցով ժամանել է Մոսկվա։ Այցի ֆորմալ առիթը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 40-ամյակն է։

Կրեմլի մամուլի ծառայության տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահի և Օմանի սուլթանի քննարկումների հիմնական թեմաներից մեկը լինելու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալվող զարգացումները։ Օմանը միջնորդի դեր է ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև։