Ինձ խոսք եմ տվել՝ ապրելու եմ այնքան, մինչև կարողանամ վերադառնալ. արցախցի ուսուցչուհի
Արցախում միշտ մեծ նշանակություն են տվել ռուսաց լեզվին և ռուսական մշակույթին։ Կարելի է վստահաբար պնդել, որ ռուսերեն չխոսող արցախցի չկա։ Sputnik Արմենիայի «Մենք» հաղորդաշարի հերթական թողարկման հերոսուհին արցախյան մտավորականության ներկայացուցիչ է, որն իր ամբողջ գիտակցական կյանքն ապրել է Ստեփանակերտում և ավելի քան 50 տարվա մանկավարժական ստաժ ունի։ Հիմա նա ռուսերեն է սովորեցնում Արցախից տեղահանվածներին։
