Վարազդատ Հարությունյան. «Հանրային քաղաքական ելույթներում ցանկացած անձի նկատմամբ քննադատական խոսքը սահմանափակելը չի տեղավորվում ժողովրդավարական հասարակության մեջ խոսքի ազատության ընդունելի չափանիշների մեջ»
0
Հրապարակային քննադատական խոսքը լռեցնելու նպատակով Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու առիթով քաղաքական գործչի պաշտպանությունը ամբողջ կազմով ստանձնած «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը Aravot.am-ին ասաց. «Գործն ակնհայտորեն միտված է Էդգար Ղազարյանի քաղաքական եւ հասարակական գործունեությունը, որ դրսեւորվում է հրապարակային ելույթներով, խոչընդոտելուն, սահմանափակելուն: Խափանման միջոցի միջնորդությունը վարչական հսկողությունն է, որի նպատակը Էդգար Ղազարյանի կողմից