ru24.pro
World News
Январь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Հետիոտնային անցումների վրա կայանված մեքենաներ, ծանրաբեռնված բակեր. ինչ իրավիճակ է Երևանի կենտրոնում

0
Հետիոտնային անցումների վրա կայանված մեքենաներ, ավտոմեքենաների արանքներով հազիվհազ անցնող քաղաքացիներ ու ծանրաբեռնված բակեր, սա Երևանի կենտրոնի այսօրվա պատկերն է, թեև քաղաքային իշխանությունը մեկ տարի առաջ խոստացել էր՝ կարմիր գծերի գինը բարձրացնում են կենտրոնը բեռնաթափելու համար:


Մի քանի ժամ նկարահանումից հետո արձանագրեցինք՝ ազատ են այն տեղերը, որտեղ աղբամաններ են տեղադրված: Գների բարձրացումից հետո, փաստացի փոխվել են միայն ցուցանակներն ու գանձվող գումարները, ասում են վարորդները:


Քաղաքային իշխանությունն այլ կարծիքի է՝ բարձր դրույքաչափը անհարմարություն է պատճառում վարորդներին, որ մշտական չօգտվեն տվյալ կայանատեղերից ու չծանրաբեռնեն կենտրոնը, վերահաստատեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը։ Վազգեն Հարությունյանը հավելեց՝ թանկացումն իր դրական ազդեցությունն ունեցել է, իրենց վերլուծությունները ցույց են տվել՝ կամիր գծերից տարեկան օգտվողների թիվը նվազել է:


«2023 թվականին վճարովի ավտոկայանատեղի տարեկան վճարից, այսինքն, մշտական օգտվողները եղել են մոտ 44 հազար տրանսպորտային միջոց, 2024 թվականին А և B գոտիներում համատեղ դրանց թիվը կազմում է մոտ 8 հազար 400, այսինքն՝ նվազել է 80 տոկոսով», - ասաց Հարությունյանը:


Տարեկան օգտվողների թիվը նվազել է, բայց բյուջե մտող գումարներն ավելացել են՝ մոտ 530 մլն դրամից հասնելով 1.3 միլիարդի և սա միայն տարեկան փաթեթներից:


2024-ի հունվարի 1-ից կամիր գծում կայանելու մեկ տարվա փաթեթը 13 անգամ թանկացավ՝ 12 000 դրամից 160 հազար դառնալով, իսկ Բ գոտում՝ կրկնակի՝ 12 000 դրամից՝ 24 000-ի հասավ: Ժամավճարն Ա գոտում համար 300 դրամ է դարձել, այստեղ օգտվողների քանական ավելացել է:


«23 թվականին ժամային դրույքաչափից օգտվել է 82 տոկոսը, 24 թվականին՝ 92, եթե համեմատական տանենք, պարզ երևում է, որ տարեկան ու ամսականում ունենք նվազում», - ընդգծեց Վազգեն Հարությունյանը:




Քաղաքային իշխանությունը հասկանում է՝ կարմիր գծերի գների բարձրացնելով միայն քաղաքի ծանրաբեռվածությունը չի թեթևա՝ դա գործիքներից մեկն է, որին զուգահեռ մայրաքաղաքում 7 տոկոսով ավելացել են մեքենաները: Հարությունյանը հիշեցրեց՝ արգել են Կենտրոն բեռնատարների մուտքը, նվազեցրել կարմի գծերի քանակը՝ արգելով ընդհանրապես տվյալ տարածքում կայանումը:


Դիտարկմանը, որ մեքենաները բակեր են տեղափոխել, Վազգեն Հարությունյան արձագանքեց. - «Այլ մոդել չկա բացի սահմանափակում կիրառելուց: Խնդրին ծանոթ ենք, տարբեր բնակիչներ կան դիմել են այս խնդրով ու որոշակի կարգավորումներ ստացել են»:


Այս ամենին զուգահեռ միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանում հանրային տրանսպորտը քաղաքացիներին չի բավականացնում, հետևաբար, մեքենաների մուտքը կենտրոն շատանում է: Հարությունան ընդունում է՝ խնդիրը լուծված չէ. - «Դրա համար մենք խիստ սահմանափակման գործիքներ այս պահին չենք կիրառում ու դրանք շատ ավելի նուրբ են, հակառակ դեպքում ավելի մեծ թափով ու գործիքներով կարելի էր արգելել կայանումները փոքր կենտրոնում, փորձվում է բալանսավորված անել, որովհետև հասարակական տրանսպորտի բարեփոխումները կատարվում են, բայց այն մեծ ծավալով չեն կատարվում, որը հնարավոր է մեծ ծավալով սահմանափակում է կիրառել»:


Անկախ նրանից, որ դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացման որոշումը, քաղաքապետարանն էլ Վերաքննիչ բողոք է ներկայացրել, միևնույն է, քաղաքապետարանը կարմիր գծերի բարձր դրույքաչափերից չի հրաժարվի: Իսկ կարմիր գծերում մինչ օրս մեքենաների առատությունը Հարությունյանը նաև պայմանավորում է էլեկտրական մեքենաների ավելացմամբ, որոնք արտոնություններ ունեն, արտոնություններից օգտվում են նաև հաշմանդամություն ունեցող անձինք: