Արման Գրիգորյան. «Հիմա էլ որոշել ենք, որ Արեւմուտքը պատրաստ է մեզ տալու բաներ, որ ռուսները չեն տալիս, չնայած Արեւմուտքից ոչ մի նման ազդանշան չկա». «Հրապարակ»
0
Որոշել ենք, որ կարող ենք Արեւմուտքի հետ ստրատեգիական հարաբերություններ կառուցել, չնայած ռուսները դա սպառնալիք են համարում, ու չնայած աչքներիս առաջ ունենք Ուկրաինայի ու Վրաստանի օրինակները։ Բայց, այս ամենով հանդերձ, տակավին ակնկալում ենք, որ ռուսները պիտի անվերապահորեն մեզ աջակցեն ու այդ ակնկալիքին չհամապատասխանող ամեն նոր քայլ ու հայտարարություն Ռուսաստանի կողմից ընկալում ենք որպես հաստատում այն պնդման, որ ռուսները մեր թշնամիներն են։ Այնպես որ, աշխարհի լռությունը չէ խնդիրը։ Աշխարհն ինչ-որ բաներ մեզ ասում է, նույնիսկ եթե երբեմն այդ բաներն ուղիղ չի ասում։ Խնդիրը լսելու ու ընկալելու մեր պաթոլոգիկ անկարողությունն է։