ru24.pro
World News
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26
27
28
29
30
31

Փաշինյանի «մեծ սխալի» գինը. Աննա Հակոբյանը սովորեցնում է՝ ինչպես դավաճանված չզգալ

0
Նիկոլ Փաշինյանը սպառել է բարոյական իրավունքը նախկին բանակցողներին մեղադրելու Արցախի կորստի համար: Ի վերջո, երբ 2018-ին ծանոթացել էր բանակցային փաստաթղթերին և, այսպես ասած, հայտնաբերել այն, ինչ այսօր գրել է ֆեյսբուքյան իր էջում, ինչո՞ւ հրաժարական չի տվել՝ հիմնավորելով այն, ինչի մասին գրել է: Պատճառը մեկն է՝ պահել սեփական իշխանությունը և թույլ չտալ այդ ժամանակ ունեցած վարկանիշի անկում: Այսինքն, ղարաբաղյան հարցի շուրջ բոլոր ակնահաճո հայտարարություններն արվել են հենց միայն սրա համար, որն արժեցել է մի քանի հազար զինվորի, սպայի, կամավորի արյուն և Արցախի կորուստ, ինչո՞ւ չէ՝ ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա: