Ամեն անգամ, երբ Փաշինյանը բացում է բերանը, նա վնաս է հասցնում Հայաստանի շահերին
0
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.co Ամեն անգամ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, նա վնասում է Հայաստանի շահերին։ Փաշինյանի վնասակար խոսքերի վերջին օրինակը 90 րոպեանոց հարցազրույցն է, որը նա տվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին։ Առաջին հարցը վերաբերում էր վերջերս Փաշինյանի կողմից կառավարության վեց բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելուն՝ կիրակի երեկոյան նրանց sms հաղորդագրություն ուղարկելով։