ru24.pro
World News
Ноябрь
2024

ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը

0

ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի քննությունը: Այս մասին  ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Սահմանադրական դատարան էին դիմել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 8.1. հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։

Այսինքն՝ վիճարկվում էր օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին և նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։