ru24.pro
World News
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29
30

Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

0

ՈւԵՖԱ Կոնֆերեցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» կհանդիպի Ռեյկյավիկի «Վիկինգուրին»։ Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ խաղի մեկնարկը կտրվի 21։45-ին։

Այդ առիթով Երևանի քաղաքապետարանը մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսների աշխատանքային ժամը երկարաձգել է մինչև 01։00-ը։ Այս մասին տեղեկացնում է «Նոայի» մամուլի ծառայությունը։

Ակումբն իր շնորհակալությունն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ իրենց ընդառաջելու և ֆուտբոլային հանդիպումը կարևորելու համար։

««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի,  այդ իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00։

Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին մեզ ընդառաջելու և ֆուտբոլային խաղը կարևորելու համար։ Միասին մենք կարող ենք, միասին մենք ուժեղ ենք»,- գրված է հայտարարության մեջ։