ru24.pro
World News
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30

ՀԴՄ խախտումների վերաբերյալ թիվն ահռելի է, այնպես հանգիստ եք ասում, բայց պետք է շչակներ հնչեին. Աղազարյանը՝ Պապոյանին

0

Այդ քաղաքականությունը շատ ճիշտ է, որ եթե խախտումը դիտավորյալ չէ, պետք է մոտեցումն ընդգծված մեղմ լինի, դա ես ողջունում եմ: Այս մասին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀԴՄ-ների մասին հարցի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Պարոն Պապոյան, բայց Դուք այդ սարսափելի թիվը հնչեցրեցիք, ես ճիշտ ընկալեցի՞, որ ՊԵԿ-ը 20,000 ստուգում է արել, 10,000 հատը խախտում է գրանցվել»,- ասաց նա:

Պապոյանը հաստատեց, որ այո  20,400 ՀԴՄ ստուգումից 10,800-ի, այսինքն 50 տոկոսից ավելի, դեպքում, այո, արձանագրվել է կանոնների խախտում, ավելի քան 50 տոկոս:

«Դուք այդ ահռելի թիվն այդպես հանգի՞ստ եք ասում, հիմա պետք է շչակները հնչեին»,- ի պատասխան ասաց Աղազարյանը:

Նախարարն էլ հակադարձեց՝ երբ որ շչակները հնչում են, հակառակ կողմից գալիս, ասում ենն ՊԵԿ-ը խիստ վարչարարություն է անում։

Աղազարյանն էլ ասաց, թե խիստ վարչարարությունն ուրիշ բան է։ «Օրենքի սահմաններում խիստ վարչարարությունը ուրիշ բան է, ճնշումները մի քիչ ուրիշ բան են, պարոն Պապոյյան։ Սա փաստ է, որ եթե 20,000-ից 10,000-ը բան է, ուրեմն խնդիրները ուրիշ տեղ է, ո՞նց կարող է այդ թիվ լինել ու այսպես հանգիստ ասել»,- ասաց նա:

Պապոյանն էլ ասաց, թե մի քիչ այլ հարց էլ կա: «ՊԵկ-ը ստուգման չի գնում պատահական ընտրանքով: ՊԵԿ-ը ստուգման է գնում ռիսկերի հիման վրա: Պեկ-ը որտեղ որ գնում է, ամենայն հավանականությամբ, մինչև կարող է նույնիսկ 80% հավանականությամբ ինքը հայտնաբերի խախտում»,- ասաց նախարարը: