ru24.pro
World News
Ноябрь
2024

Փաշինյանին իր բոլոր մասնագետների հետ հրավիրում եմ բանավեճի՝ ապացուցելու, որ առանց ԺՊ նշանակելու կարելի է շարունակել Գյումրիի ղեկավարումը. Մեսրոպ Առաքելյան

0

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր բոլոր մասնագետները ասում են, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել առանց վարչապետի կողմից ԺՊ նշանակելու։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Նիկոլ Փաշինյանին իր բոլոր մասնագետների հետ հրավիրում եմ բանավեճի՝ ապացուցելու, որ առանց ժպ նշանակելու կարելի է շարունակել համայնքի ղեկավարումը և իրականացնել արտահերթ ընտրություններ։

Ընդ որում, պատրաստ եմ նաև գրազ գալ, ով պարտվեց, իր թիմը չի մասնակցում ընտրություններին»,- գրել է Առաքելյանը: