ru24.pro
World News
Ноябрь
2024

ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա «ժողովրդավարական ուղուց». ելքը Սարգսյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի, Շիրինյանի կուսակցությունների միջոցով իշխանություններին ուժեղացնելն է. ՌԴ ԱՀԾ

0

ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակել է ՏԱՍՍ-ը:

«Նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող «անբավարար վստահելի» իշխանությաններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ։ Միավորված գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներում այդպիսիք են համարվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցություն»-ը և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն»-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ։