ru24.pro
World News
Ноябрь
2024

Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, որ վախենան էներգետիկ գնել կամ վաճառել. Բաբկեն Թունյան

0

Ընդհանուր առմամբ առաջարկվող կարգավորումը տրամաբանական է և պահանջված, բայց ամբողջական լուծում չի պարունակում: Այս մասին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Տուգանքները լուծում չեն, իմ աչքով տեսնում եմ, որ պատշաճ վերահսկողություն չկա: Օրինակ բակային խանութներում ճանաչում են, որ հարևանի երեխան է,ծխախոտ էլ են վաճառում, ոգելից խմիչք էլ են վաճառում, վստահաբար այս արգելքից հետո այդ էներգետիկ ըմպելիքներն էլ են վաճառելու:

Այսինքն, այստեղ խնդիրը տուգանքը չէ և դրա նկատմամբ նաև խիստ վերահսկողությունը չէ, այլ հանրային ընկալումն է։ Պետական մարմինները, հատկապես առողջապահության, կրթության նախարարությունը, կրթության ոլորտի ներկայացուցիչները դպրոցից սկսած տարբեր առողջապահական հիմնարկներով և այլն, հակաքարոզ պիտի իրականացնեն: Այ սա կբերի իրական ու երկարաժամկետ արդյունքների»,- ասաց Ավետիսյանը:

Արձագանքելով՝ նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանն ասաց. «Ձեր ասածի տրամաբանությունը լրիվ ընդունում եմ, չնայած շատ դեպքերում այդ հակաքարոզը կարող է հակառակ էֆեկտ ունենալ, հետաքրքրություն առաջացնել մարդկանց մոտ, եթե չէր էլ իմանում այդ մասին, արդեն կիմանա:

Այսինքն, դա քննարկելու ենթակա բան է, բայց տուգանքի հետ կապված դա է մեխանիզմը, ի՞նչ անենք, գնդակահարության հոդված սահմանենք, որ չկարողանան ծխախոտ կամ ալկոհոլ գնել: Ծխախոտի մասով, ես, անկեղծ ասած, վերջին տարիներին հազվադեպ դեպքեր եմ նկատել, որ անչափահասներին խանութները ծխախոտ են վաճառում, որովհետև այստեղ մենակ տուգանքի հանգամանքը չի աշխատում, այստեղ նաև  պատասխանատվությունն է»,- ասաց Թունյանը: