Կուրտուան պատմել է՝ որտեղ է իրեն տեսնում 10 տարի անց
Մադրիդի «Ռեալի» 32-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է այն մասին, թե ինչ կցանկանար անել 10 տարի հետո, երբ ավարտեր պրոֆեսիոնալ կարիերան։
«Ցավոք, այդ ժամանակ ես արդեն ավարտած կլինեմ կարիերաս։ Հուսով եմ, որ ինչ-որ կերպ կապված կլինեմ Մադրիդի «Ռեալի» հետ։ Միգուցե նրանք ինձ տանեն երիտասարդական ակադեմիա՝ դարպասապահներ պատրաստելու։ Ինձ համար շատ հետաքրքիր կլիներ»,- ասել է Կուրտուան ակումբային հեռուստատեսության եթերում:
Հիշեցնենք, որ Կուրտուան «Ռեալում» է հանդես գալիս 2018 թվականի օգոստոսից։ Դարպասապահի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Այս մրցաշրջանում բելգիացին մասնակցել է 13 հանդիպման, բաց է թողել 10 գնդակ։