Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության առցանց մրցաշարի հաղթողներ
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի անդամները մասնակցել են Platinum League Online առցանց մրցումներին և մեդալներ նվաճել:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր, Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանն առցանց մրցումներում հաղթող է ճանաչվել հենացատկի վարժությունում՝ հավաքելով 14,487 միավոր: Օղակների վարժությունում հաղթողի կոչմանն արժանացել է Արթուր Ավետիսյանը՝ հավաքելով 13,925 միավոր: Նույն վարժությունում Վահագն Դավթյանը 12,700 միավոր է վաստակել՝ գրավելով 6-րդ տեղը:
Մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները: Նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյանը 14,575 միավորով զբաղեցրել է առաջին տեղը, Գագիկ Խաչիկյանը 14,525 միավորով դարձել է արծաթե մեդալակիր: Նույն վարժությունում Մամիկոն Խաչատրյանը 14,175 միավորով գրավել է 6-րդ տեղը: