ru24.pro
World News
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
30

Չեխիայի դեսպանը Երևանում նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին

0

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հաստատությունում:

«Ծանր աշխատանք է, բայց մենք աստիճանաբար մաքրում ենք աշխարհը կանանց նկատմամբ բռնությունից: Եկեք աշխարհը նարնջագույն դարձնենք», - X-ում գրել է դեսպանը:

Նշենք, որ նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է: Բացի այդ, ամեն տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվում է «Գունավորեն՛ք աշխարհը նարնջագույն. եկե՛ք հիմա արմատախիլ անենք բռնությունը կանանց նկատմամբ» խորագրով արշավը։