ru24.pro
World News
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26
27
28
29
30

Ֆիլիպինների փոխնախագահը սպառնացել է սպանել երկրի նախագահին, առաջին տիկնոջն ու խորհրդարանի խոսնակին

0

Ֆիլիպինների փոխնախագահ Սառա Դուտերտեն ասել է, որ ինքը մարդ է վարձել՝ իր հետ ինչ-որ բան պատահելու դեպքում, երկրի ներկայիս նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերին, առաջին տիկնոջը, խորհրդարանի խոսնակ Մարտին Ռոմուալդեսին սպանելու համար: Այս մասին գրում է CNN-ը:

«Ես մի մարդու հետ եմ խոսել և ասել. «Եթե ինձ սպանեն, գնա սպանիր նախագահ Ֆերդինանդ Մարկոսին, առաջին տիկին Լիզա Արանետային և խոսնակ Մարտին Ռոմուալդեսին»: Սա ընդհանրապես կատակ չէ: Ես նրան ասել եմ.«Կանգ չառնես մինչև նրանց չասպանես»: Նա պատասխանել է՝ այո»,- պատմել է Սառա Դուտերտեն։

Աղբյուրը նկատում է, որ այս ամենը տեղի է ունենում Ֆիլիպինների երկու ամենահզոր քաղաքական ընտանիքների միջև խորացող տարաձայնությունների ֆոնին: Դուտերտեն և Մարկոսը ժամանակին քաղաքական գործընկերներ են եղել, որոնք 2022 թվականին ստացել են երկրի բարձրագույն երկու պաշտոնները: Սակայն նրանց դաշինքը փլուզվել է այս տարի քաղաքական տարաձայնությունների պատճառով: Տարաձայնությունները վերաբերում են արտաքին քաղաքականությանը և թմրանյութերի դեմ պայքարին:

«Այս երկիրը գրողի ծոցն է գնում, քանի որ մեզ առաջնորդում է մի մարդ, ով չգիտի, թե ինչպես լինել նախագահ և ով ստախոս է», - ասել է Դուտերտեն:

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժինը նշել է, որ «նախագահի կյանքին սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է լուրջ վերաբերվել, հատկապես, որ դա ասվել է հրապարակայնորեն հստակ և կոնկրետ բառերով»։