ru24.pro
World News
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30

Էլեկտրահարության դեպք՝ Երևանի գազալցակայաններից մեկում

0

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի 1/1 հասցեում գործող գազալցակայանում քաղաքացի է հոսանքահարվել:

«Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ նշված գազալցակայանից «էլեկտրահարություն, կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մոտ 35 տարեկան տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացածը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Մելքոն Ն.-ն է, ով նշված գազալցակայանում տանիքի վրա աշխատելու ժամանակ հոսանքահարվել էր։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։